Անջելինա Ջոլին լոգանք է ընդունում մեծացած երեխաների աչքի առաջ
Հ Ամենահայտնի աստղային մայրիկներից մեկի՝ Անջելինա Ջոլիի խոստովանությունը քննարկան առարկա է դարձել : Հարցազրույցներից մեկում դերասանուհին բողոքել է հոգնածությունից, որ մշտապես զգում է՝ փորձելով ավելի մոտ լինել երեխաներին։ Խնդրի լուծման համար աստղը բավական վիճելի մեթոդներ է ընտրում։
«Շատ մայրեր չեն հասցնում հանգստանալ, բայց նույնիսկ այդտեղ մենք փորձում ենք ինչ որ հաճելի բան տեսնել։ Նույնիսկ երբ ես փորձում եմ լոգանք ընդունել, ամեն ինչ ավարտվում է նրանով, որ ինձ հետ ջրի մեջ են հայտնվում երեխաներիցս առնվազն երկուսը։ Բայց դա ինձ դուր է գալիս։ Ոչնչի հետ դա չէի փոխի»,– խոստովանել է նա։

