Թուրքիան՝ Աֆրինում գործողությունների ընթացքում 3400 գրոհային է ոչնչացրել
«Ձիթենու ճյուղ» օպերացիայի ընթացքում Թուրքիան Աֆրինում 3400 գրոհային է ոչնչացրել։ Թուրքիայի ԶՈՒ թիրախը երբեք խաղաղ բնակիչները չեն եղել։ Եթե Թուրքիայի Զինված ուժերը հոգ չտանեին խաղաղ բնակիչների անվտանգության մասին, Աֆրինը վաղուց ընկած կլիներ»,–այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը։ Հիշեցնենք, որ Թուրքիան ռազմական գործողությունները սկսել է Աֆրինում 2018 թվականի հունվարի 20-ին։
