Դատի ժամանակ ոստիկանը գնդակահարել է մեղադրյալին/տեսանյութ/
Համացանցում են հայտնվել ԱՄՆ Յուտա նահանգում տեղի ունեցած դատական լսումներից մեկի ժամանակ սպանության սարսափելի դեպքի կադրերը, որոնցում երևում է՝ ինչպես է Crips փողոցային խմբավորման անդամ մեղադրյալը հարձակվում վկաներից մեկի վրա։ Նրա այս քայլին հետևում է անվտանգության աշխատակցի կրակոցը, ինչի հետևանքով մեղադրյալը մահացել է:
