«Մետաքսի ճանապարհը» անցյալի հիշեցո՞ւմ
Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է,որ «Մետաքսի նոր ճանապարհ» նախագծի իրագործումը աշխարհի համար կապահովի խոշորագույն ենթակառուցվածքային համակարգերից մեկի ստեղծումը: «Կենտրոնական Ասիան հաճախ ընկալում են որպես մոլորակի ինչ-որ շատ հեռավոր մասը: Սակայն ներկայում Եվրոպան եւ Կենտրոնական Ասիայի հինգ երկրներ մոտ են ինչպես երբեք: Նրանք մեր հարեւաններն են, եւ Կենտրոնական Ասիան ներկայում անհամեմատ ավելի մեծ չափով, քան անցայլում դառնում է Եվրոպայի ու ասիական տարածաշրջանի խաչմերուկը:«Մետաքսի ճանապարհն» այսօր բնավ էլ անցյալի ինչ-որ հիշեցում չէ: Մետաքսի նոր ճանապարհը» աշխարհի ամենակարեւոր ենթակառուցվածքներից մեկն է»,- ասել է Մոգերինին , հաղորդել է ՏԱՍՍ-ը:
