Հայաստանը մտնում է «կառավարելի սահմանադրական քաոսի» փուլ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարման ներկայիս մոդելը, ավելի շուտ՝ ապրիլի 9-ից ներդրվող մոդելը ավելի շուտ ճգնաժամայի՞ն, թե՞ հակաճգնաժամային մոդել է իշխող համակարգի համար, որը գտնվում է տնտեսական եւ քաղաքական բարդ խնդիրների ու ռեսուրսների սպառման հանգուցային մի կետում եւ ունի էֆեկտիվության բարձրացման սուր խնդիր: Գնահատականներն այդ մասով տարբեր են, հակադիր:

 Կա տեսակետ, որ նոր մոդելը ճգնաժամահեն է՝ ի տարբերություն ուժեղ նախագահի բրգաձեւ մոդելի, քանի որ ներկայումս որքան էլ ուժեղ է վարչապետը, այդուհանդերձ դե յուրե իշխանության մասով առաջնային լծակները խորհրդարանի ձեռքին են:
Իրավիճակը այս տեսանկյունից իսկապես հակասական է, եւ շատ դժվար է գնահատել զուտ մոդելի միտվածությունը: Մյուս կողմից՝ ճգնաժամը ըստ էության հենց համակարգի մեջ է, դրա բնույթի, հետեւաբար մոդելն ինքնին կարող է կամ նպաստել դրա դրսեւորման արտահայտչականությանը, կամ քողարկել այն, այսպես ասած՝ կատարել խլացուցիչի դեր: Մի կողմ թողնելով այն, որ Սերժ Սարգսյանը մոդելի փոփոխության գնացել է իր իշխանությունը երկարաձգելու համար, համարժեքությունը թերեւս պահանջում է արձանագրել, որ թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ Հայաստանում որեւէ մեկը անկարող էին զուտ այդ մի շարժառիթով լուծել կառավարման մոդելի փոփոխության հարց, որովհետեւ Հայաստանն ի վերջո անմարդաբնակ կղզի չէ Խաղաղ օվկիանոսի որեւէ հատվածում, այլ աշխարհաքաղաքական միավոր, դե յուրե եւ դե ֆակտո սուբյեկտ, որի վրա եւ որի շուրջ խաչվում են միջազգային գերհզոր սուբյեկտների շահեր: Հետեւաբար այն, ինչ կատարվում է Հայաստանում, կամա թե ակամա, ուղղակի թե անուղղակի չի կարող չպարունակել «արտաքին հաշվետվության» որոշակի աստիճան, չափաբաժին: Ըստ այդմ՝ Հայաստանի իշխանությունն ունի միջազգային կենտրոնների համար կանխատեսելիության խնդիր: Այդ խնդրի նվազագույն իսկ լուծում չունենալու պարագայում Հայաստանի հարցում կարող են կայացվել սկզբունքային որոշումներ, որոնք կպարունակեն կոնսենսուս անգամ ներկայումս հակադրության բարձր աստիճանի մեջ գտնվող բեւեռների՝ Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ: Նրանք կարող են ունենալ Հայաստանի վերաբերյալ, Հայաստանի իշխանության, քաղաքական կուրսի, աշխարհաքաղաքական վեկտորի վերաբերյալ տարբեր մոտեցումներ, կարող են ունենալ տարբեր պատկերացումներ եւ շահերի բախում, սակայն մի բանում նրանք թերեւս չեն կարող չունենալ ընդհանուր հայտարար՝ Հայաստանի իշխանության կանխատեսելիություն, առնվազն միջնաժամկետ:
Ըստ այդմ՝ արդեն ներքին դաշտում որոշումների ու մեխանիզմների ձեւավորման գործընթացում իշխանությունը չի կարող հաշվի չառնել այդ հանգամանքը եւ ըստ այդմ որոշումների վերջնական կայացման գործընթացում առաջնորդվել առանց դրանց վերաբերյալ արտաքին գնահատականների եւ վերաբերմունքի: Հայաստանի իշխանությանը հնարավոր է մեղադրել ամեն ինչում, բայց ոչ ուժային կենտրոններին «տհաճ անակնկալներ» մատուցելու արկածախնդիր անխոհեմության մեջ: Ըստ այդմ՝ եթե անգամ Հայաստանում գործ ունենք ոչ թե առկա ներքին համակարգային ճգնաժամը ավելի արդյունավետ կառավարելու, իրավիճակի համար անձնական պատասխանատվությունը նախագահի վրայից իշխանական հնարավորինս ավելի շատ տարածքներում ուղղակիորեն ներդնելու բազմակենտրոն մոդելի հետ, այլ ճգնաժամահեն մեխանիզմի, ապա այս դեպքում թերեւս ճգնաժամահենությունն առերեւույթ է, իսկ խորքում պետությունը պարզապես մտնում է «կառավարելի սահմանադրական քաոսի» փուլ»: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 6 անգամ
Լրահոս
«Սերժ Սարգսյանի թիմը պետք է ասի՝ գլուխդ պատով ես տվել»․ Հրանտ Բագրատյան (video) Ո՞ւր եք հասցրել երկիրը, ՊՊԾ-ն նկարը հանել ա ԱԺ սերվերից ու տվել Չախոյանի ԶԼՄ-ին, հերիք ա արդեն (video) Հիմա ասեմ՝ Մակրոնն ինչ շահ ունի Թուրքիայից․ Հրանտ Բագրատյան (video) Ես ձեզ հիմա բացահայտեմ՝ ինչ գաղտնի պայմանավորվածություններ է ունեցել այս օրերին Նիկոլը․ Աշոտյան (video) Ալե՛ն, ձեզ ընդամենը թույլ են տվել Ռուսաստանին քրֆել․ Հրանտ Բագրատյան (video) Անբարո համակարգ է․ համատարած գաղտնալսումներ, գաղտնի նկարահանումներ․ Գալստյանը՝ Գլխավոր դատախազին (video) Թեհրանում առևտրային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 11 մարդ Տավրոս Սափեյանը ընտրողների՞ն է կաշառել․ հանցագործության մասին հաղորդմանն ընթացք է տրվել. «Փաստինֆո» Հրանտ Բագրատյանը գիտի՝ ինչ կարող են անել Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը (video) Ինձ համար պատիվ էր ներկայացնել Կանադան Երևանում. Մարկ Քարնի Թրամփը խոստացել է բացել Հորմուզի նեղուցը բոլորի համար Այս գագաթաժողովը Նիկոլը դարձրեց հակառուսական գագաթաժողով․ Հրանտ Բագրատյան (video) Բա մի օր վեր կացեք, ասեք՝ Ալի՛և, գլուխդ պա՛տով ես տալիս․ Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ին (video) 19-ամյա տղային կալանքի են տանելու. Hraparak.am Սրբազան պայքարի գործով անցնող Կոնստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է. Գեղամ Մանուկյան Չեմ կարա չգոռամ. ձեզ խաբել են, խաբել. Գեղամ Մանուկյան (video) Չինաստանը շեշտել է Իրանի և ԱՄՆ-ի միջև համապարփակ հրադադար հաստատելու անհրաժեշտությունը «Տագնապալի լուրեր». ԱՄՆ-ում խուճապի են մատնվել Իրանի վերաբերյալ Դոնալդ Թրամփի որոշումից հետո ՔՊ-ն փորձում է 44-օրյայի մեղքը գցել բանակի վրա, սա ի՞նչ խայտառակություն է․ Սեյրան Օհանյան (video) Թուրքիան և Կոսովոն ռազմական համագործակցության համաձայնագիր են կնքել Իրանի արտգործնախարարությունը քննարկում է ԱՄՆ-ի 14 կետից բաղկացած խաղաղության առաջարկը․ Բաղայի Անձամբ դուք ի՞նչ քայլեր եք ձեռնակել Վեդիի սարսափելի դեպքերով․ Վարդանյանը՝ գլխավոր դատախազին (video) Քրիստինե Վարդանյանի դիպուկ պատասխանն Ալեն Սիմոնյանին (video) Վրաստանում լրտեսության մեղադրանքով բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել ԵՄ-ից միլիոնավոր եվրոներ ստացող մարդիկ աղաղակում են ՌԴ-ից 70 միլիոն ռուբլու ներկրման մասին․ Բադալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am