Ընգեր, պա բռատսկի մորթում ենք. հրապարակվեցին քրեական հեղինակությունների գաղտնալսումները

Հայկական ժամանակը գրում  է. 2016 թվականի նոյեմբերի 13-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահին կից նկուղում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործով այսօր դատարանում հետազոտվեց քրեական  հեղինակություններ Նորատուսցի Ալիկի եւ Չարբախցի Գեղամի հեռախոսային խոսակցությունները: Ի դեպ՝ նախաքննական մարմինը վերծանել է հիշյալ անձանց viber-ի խոսակցությունները: Խոսակցության ժամանակ էլ վերջիններս բողոքում են կապից, ինչպես նաեւ wifi-ից: 2016 թվականի նոյեմբերի 13-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կրակոցներ էին հնչելորի հետեւանքով 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը տեղում մահացել էիսկ հրազենային վիրավորում ստացած38-ամյա Մուշեղ Մուշեղյանը եւ 35-ամյա Արամ Պետրոսյանը տեղափոխվել էին «ՍուրբԱստվածամայր» բժշկական կենտրոնԱվելի ուշստացած վնասվածքներից մահացել էրնաեւ Մուշեղ Մուշեղյանը: Սույն քրեական գործով մեղադրվում են քրեական հեղինակություններ ԱլիկԲանդուրյանը (Նորատուսցի Ալիկ), նրա թիկնապահԲդո մականունով հայտնի ԱրմենԳասպարյանը եւ Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանը: Հեռախոսային խոսակցություններում պարբերաբար հայհոյանքներ էին հնչեցվում, վիրավորական արտահայտություներ: Խոսակցություններից պարզ է դառնում, որ նախքան դեպքը Նորատուսցի Ալիկը, Չարբախցի Գեղամը եւ Արմեն Գասպարյանը (Բդո) փորձել են պարզել Մուշեղ Մուշեղյանի տան տեղը: Տան տեղը պարզելու համար գործին խառնել են անգամ բարձրաստիճան ոստիկաններից մեկի փեսային: Հեռախոսային խոսակցություններում նաեւ լսվում էր, թե ինչպես է քրեական հեղինակություն Զապ մականունով հայտնի Անդրանիկ Սողոյանը Նորատուսցի Ալիկի խնդրանքով գեղեկցության սրահին կից նկուղից հանել մեկ այլ քրեական հեղինակություն «Բանգլադեշցի Վիրաբիկ» մականունով հայտնի Վիրաբ Գասպարյանին: Հայհոյանքներն այնքան շատ էին, որ դատական նիստի ընթացքում առաջարկվեց, որ ոչ թե ձայնագրությունների սղագրությունները հրապարակվեն, այլ՝ ձայնագրությունը, որովհետեւ գրեթե ամեն նախադասության մեջ վիրավորանքներ պարունակող արտահայտություններ, սեռական բնույթի հայհոյանքներ կային: Ձայնագրություններից մեկում Պետրոս Իսրայելյանը եւ Նորատուսցի Ալիկն իրար հետ հեռախոսով խոսելիս ասում են՝ «Դրան իրեք օր պիտի կոխեմ հողը»: Մյուսն էլ պատասխանում է՝ «100 տոկոս, ախպեր, էդ օրը 100 տոկոս տփելու ենք, ախպեր ջան»: Այդ խոսակցություններից պարզ դարձավ, որ Մուշեղ Մուշեղյանի հետ այդ օրը գեղեցկության սրահին կից նկուղում եղել է հինգ հոգի, իսկ Չարբախցի Գեղամի հետ՝ «50 ավտո»: Նորատուսցի Ալիկը պարբերաբար Չարբախցի Գեղամին հորդորում է «սատկացնել» Մուշեղ Մուշեղյանին. «Վիրաբիկին կանչի առանձին ասա տղերքը դրան սպանում են. բայց Գեղամ, կիսատ-պռատ չծեծեն էլի դրան... նենց են ծեծում, որ հիվանդանոց  էթա էլի, այսինքն: Ընգեր պա բռատսկի մորթում ենք»,- դիմելով Չարբախցի Գեղամին՝ ասում է Նորատուսցի Ալիկը, ինչին Գեղամը դրական է արձագանքում. «Սաղի հմար ենք տփում, ախպեր ջան»: Հեռախոսային խոսակցության ընթացքում Նորատուսցի Ալիկը, սակայն, չի հանգստանում, պարբերաբար կրկնում է. «Գեղամ, ծեծելուց ասում ես նենց ծեծեն, սաղ ջարդեն, էլի... բայց ասա բիտեքով, ախպերավարի»: Գեղամը պատասխանում է, որ իրենց մոտ հա՛մ դուբինկա կա, հա՛մ լապատկի կոթ: «Բիտեքով ասա ոտերը ջարդեք»: Նորատուցսի Ալիկի հետ խոսակցության ընթացքում Չարբախցի Գեղամը հեռախոսը փոխանցում է Մուշեղի հետ նկուղային հարկում գտնվող քրեական հեղինակություն Վիրաբ Գասպարյանին: Նորատուսցի Ալիկը նրան ասում է, որ տարածքից գնա, նշում է, որ այդ մասին տեղյակ է նաեւ Զապը. «Դրանից հեռու ոչ մի ձեւ պաձերշկա չանես»,- դիմելով Վիրաբիկին՝ ասում է Ալիկը: Կարճ ժամանակ անց նրանց խոսակցությանը միանում է նաեւ Զապը եւ կրկին հորդորում Վիրաբիկին, որ տարածքից գնա. «Դու դրանից յան տու, ապեր»,- ասում է Զապը: Դեպքից հետո արդեն Չարբախցի Գեղամին է զանգահարում Նորատուսցի Ալիկի թիկնապահը՝ Բդո մականունով Արմեն Գասպարյանը եւ նրանից հետաքրքրվում, թե ինչ իրավիճակ է: Ի պատասխան՝ Գեղամն ասում է. «Բդո ջան, մորթինք, իրեք հոգի մեր կողմից խփնվել ա, էտի մեռածի նման մարդ ա, թեւ-ոտը ջարդել ենք»,- այսպիսին է լինում նրանց հեռախոսային խոսկացությունը: Ապա Բդոն փորձում է պարզել, թե «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, ինչպես նաեւ դիահերձարանում քանի դիակ կա, այդ կերպ նրանք փորձել են հասկանալ, թե արդյոք Մուշեղ Մուշեղյանը սպանվե՞լ է, թե ոչ: Խոսակցություններից մեկում մի տղամարդ գործով ամբաստանյալ Արմեն Գասպարյանին` Բդոյին ասում է, որ էլ չզանգի իր համարին: «Ցավդ տանեմ, մի զանգի էլ էս համարին, խփին սաղիս, մեզի խփին, մարդ մեռավ զենքով»: Ենթադրվում է, որ այս խոսակցությունը եղել է «Լիա» գեղեցկության սրահին կից նկուղում կատարված սպանություններից հետո: Ի դեպ, գաղտնալսվել է նաեւ Չարբախցի Գեղամի որդին՝ Գոռ Իսրայելյանը: Վերջինս դեպքից հետո զանգահարել է ինչ-որ մեկին եւ հետաքրքրել, թե ինչպես կարող են ինքն ու հայրը գնալ երկրից: Մանրամասները՝ armtimes.com -ում

դիտվել է 273 անգամ
Լրահոս
Անբարո համակարգ է․ համատարած գաղտնալսումներ, գաղտնի նկարահանումներ․ Գալստյանը՝ Գլխավոր դատախազին (video) Թեհրանում առևտրային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 11 մարդ Տավրոս Սափեյանը ընտրողների՞ն է կաշառել․ հանցագործության մասին հաղորդմանն ընթացք է տրվել. «Փաստինֆո» Հրանտ Բագրատյանը գիտի՝ ինչ կարող են անել Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը (video) Ինձ համար պատիվ էր ներկայացնել Կանադան Երևանում. Մարկ Քարնի Թրամփը խոստացել է բացել Հորմուզի նեղուցը բոլորի համար Այս գագաթաժողովը Նիկոլը դարձրեց հակառուսական գագաթաժողով․ Հրանտ Բագրատյան (video) Բա մի օր վեր կացեք, ասեք՝ Ալի՛և, գլուխդ պա՛տով ես տալիս․ Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ին (video) 19-ամյա տղային կալանքի են տանելու. Hraparak.am Սրբազան պայքարի գործով անցնող Կոնստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է. Գեղամ Մանուկյան Չեմ կարա չգոռամ. ձեզ խաբել են, խաբել. Գեղամ Մանուկյան (video) Չինաստանը շեշտել է Իրանի և ԱՄՆ-ի միջև համապարփակ հրադադար հաստատելու անհրաժեշտությունը «Տագնապալի լուրեր». ԱՄՆ-ում խուճապի են մատնվել Իրանի վերաբերյալ Դոնալդ Թրամփի որոշումից հետո ՔՊ-ն փորձում է 44-օրյայի մեղքը գցել բանակի վրա, սա ի՞նչ խայտառակություն է․ Սեյրան Օհանյան (video) Թուրքիան և Կոսովոն ռազմական համագործակցության համաձայնագիր են կնքել Իրանի արտգործնախարարությունը քննարկում է ԱՄՆ-ի 14 կետից բաղկացած խաղաղության առաջարկը․ Բաղայի Անձամբ դուք ի՞նչ քայլեր եք ձեռնակել Վեդիի սարսափելի դեպքերով․ Վարդանյանը՝ գլխավոր դատախազին (video) Քրիստինե Վարդանյանի դիպուկ պատասխանն Ալեն Սիմոնյանին (video) Վրաստանում լրտեսության մեղադրանքով բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել ԵՄ-ից միլիոնավոր եվրոներ ստացող մարդիկ աղաղակում են ՌԴ-ից 70 միլիոն ռուբլու ներկրման մասին․ Բադալյան Հայ դատը խորը մտահոգություն է հայտնում գագաթնաժողովի քննարկումներից Արցախի բացակայության վերաբերյալ Արզնու խճուղու կամրջի հարևանությամբ կայանված «Nissan»-ում հայտնաբերվել է տղամարդու մարմին Առերեսման ժամանակ անչափահաս աղջիկը հաստատել է՝ 2 տղամարդու կողմից ենթարկվել է սեռական բռնության ՀՀ արժանապատիվ քաղաքացի Կոստանտին Տեր-Մովսիսյանի մահն արդյո՞ք ռեժիմի խղճին չէ․ Ռուբեն Մելիքյան Կոչ ենք անում Եվրահանձնաժողովին պատժել Ադրբեջանին իր հանցանքների համար և դիմել կոնկրետ քայլերի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am