Քաղցկեղի մահացությամբ ՀՀ-ն առաջին տեղում է. ԱՀԿ-ի տվյալներին արձագանքել է ԱՆ-ն
Հայկական ժամանակ օրաթերթը գրում է. Վերջին օրերին Հայաստանում դարձյալ սկսեց ակտիվորեն շրջանառվել ու տագնապ առաջացնել World Life Expectancy («Կյանքի տեւողությունն աշխարհում») էլեկտոնային պարբերականի 2016 թվականի հրապարակումը, ըստ որի՝ ուռուցքային հիվանդություններից մահացության ցուցանիշով մեր երկիրը զբաղեցնում է առաջին տեղը՝ 172 երկրների շարքում: Կայքը, հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) 2014 թվականի տվյալներին, նշում է, որ Հայաստանում 100 000 բնակչի հաշվով քաղցկեղից մահվան դեպքերը կազմել են շուրջ 230: Երկրների ցանկը եզրափակում են Նիգերիան եւ Գաբոնը՝ համապատասխանաբար 53 եւ 51 դեպքերով: Նյութն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:
