Կյանքից հեռացել է անվանի տիեզերագետ Սթիվեն Հոքինգը
76 տարեկան հասակում կյանքից հեռացել է անվանի բրիտանացի ֆիզիկոս-տեսաբան, տիեզերագետ Սթիվեն Հոքինգը: The Guardian-ի փոխանցմամբ՝ գիտնականի մահվան մասին այսօր վաղ առավոտյան հայտնել են զավակները: Նշվում է, որ Հոքինգը մահացել է բրիտանական Քեմբրիջ քաղաքի իր տանը: 1963 թվականին, երբ Հոքինգը 22 տարեկան էր, նրան ախտորոշել էին ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզ: Բժիշկները նրա համար այդ ժամանակ կանխատեսել էին 2-3 տարվա կյանք: Սակայն նա շարունակեց գիտական աշխատանքը:
