Ես չեմ ուզում այս երկրի համար զավակներ ունենալ. Անահիտ Մութաֆյան

Life.panorama.am-ը գրում է.
Կայքը դերասանուհի Անահիտ Մութաֆյանից հետաքրքրվել է, թե ինչով է պայմանավորված վերջին շրջանի էկրանային լռությունը, ինչպես նաեւ պարզել է, թե ինչ է ինքն իրեն մաղթում կանանց տոների կապակցությամբ:
«Հիմա զբաղված եմ իմ մշտական աշխատանքով՝ թատրոնով, իմ անդավաճան սիրո կողքին եմ. Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնը իմ միակ ու անդավաճան սերն է: Այս շրջանում պատրաստվում ենք նոր ներկայացման, խոսքը բոլորի կողմից շատ սիրված «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի ներկայացման մասին է:  Թատերասեր հասարակությունը կտեսնի ֆիլմի ներկայացման տարբերակը: Ասեմ, որ նախկինում Սունդուկյան թատրոնի խաղացանկում եղել է այս ներկայացումը, հիմա կրկին բեմադրվում է, որտեղ մարմնավորում եմ Արտակի հորաքրոջ կերպարը»,- պատմեց դերասանուհին:
 Նրա խոսքով՝ մայր թատրոնը հիմա նոր թափ է առել, որը ուրախալի է եւ դերասանների, եւ թատերասեր հանդիսատեսի համար:
«Մենք ունենք հրաշալի երիտասարդ տնօրեն՝ Վարդան Մկրտչյանը, ով եկել է, որպեսզի գործ անի, ոտքի հանի թատրոնը: Նույնը կասեմ նաեւ գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանի մասին, նրանք երկուսով ցանկանում են թատրոնը, այսպես ասած, գծի վրա գցել, որպեսզի այն լինի առաջնային թատրոն, լավ թատրոն, մայր թատրոն»,- հավելեց Անահիտը:
Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված ներկայում էկրանային լռությունը, դերասանուհին ասաց, որ նա այն դերասանների տեսակին է պատկանում, որ չեն սիրում հոգնեցնել հեռուստադիտողին իրենց ներկայությամբ:
Անահիտ Մութաֆյանն ընդգծեց, որ աշխատանքի մեջ գումարը իր համար երջանկություն չէ.
Ինչ վերաբերում է անձնական կյանքին, ապա, նրա խոսքով, ոչ մի բան չկա ասելու: «Վերջերս, որ հարցնում են, թե ի՞նչ կա անձնական կյանքում, ասում եմ այդ ի՞նչ է, ուտելո՞ւ բան է, թե՞ խմելու: Այսինքն՝ անձնական կյանքում ունայնություն է, այդ փոսը լցնում եմ երազներով»,- հավելեց նա:
Կանանց մեկամսյանի շրջանակում հարցին, թե ինչ է իրեն պետք որպես կին երջանիկ զգալու համար, դերասանուհին ասաց, որ որպես կին իրեն պետք է ապրել մի երկրում, որտեղ մեծ ցանկություն կլինի երեխաներ ունենալու եւ այդ երկրում դաստիարակելու:
«Երեխա ունենալու ցանկությունը մի պահ առաջացավ ինձ մոտ, հույս եղավ, որ մեր երկրում փոփոխություններ կլինեն, բայց վերջին մի քանի օրվա ընթացքում եկա այն եզրահանգման, որ ես չեմ ուզում այս երկրի համար զավակներ ունենալ: Իսկ բոլոր կանանց մաղթում եմ սիրված լինել, որովհետեւ կինը ծնվել է սիրելու եւ սիրվելու համար, մնացյալը երկրորդական եւ երրրոդական են»,- եզրափակեց նա:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 20 անգամ
Լրահոս
ԵՄ-ից միլիոնավոր եվրոներ ստացող մարդիկ աղաղակում են ՌԴ-ից 70 միլիոն ռուբլու ներկրման մասին․ Բադալյան Քրիստինե Վարդանյանի դիպուկ պատասխանն Ալեն Սիմոնյանին (video) Հայ դատը խորը մտահոգություն է հայտնում գագաթնաժողովի քննարկումներից Արցախի բացակայության վերաբերյալ Արզնու խճուղու կամրջի հարևանությամբ կայանված «Nissan»-ում հայտնաբերվել է տղամարդու մարմին Առերեսման ժամանակ անչափահաս աղջիկը հաստատել է՝ 2 տղամարդու կողմից ենթարկվել է սեռական բռնության ՀՀ արժանապատիվ քաղաքացի Կոստանտին Տեր-Մովսիսյանի մահն արդյո՞ք ռեժիմի խղճին չէ․ Ռուբեն Մելիքյան Կոչ ենք անում Եվրահանձնաժողովին պատժել Ադրբեջանին իր հանցանքների համար և դիմել կոնկրետ քայլերի Ահաբեկված լսում էի՝ ինչ խոստացավ Փաշինյանը Ալիևին․ Ռոբերտ Ամստերդամ (video) #ՈՒՂԻՂ․ Սամվել Կարապետյանի փաստաբան՝ Ռոբերտ Ամստերդամի հրատապ ասուլիսը (video) Փաշինյանն ինչի՞ մասին էր ասում,մի հատ ասեք՝ էդ ո՞վքեր են էդ մաֆիոզները․Խաչատրյանը՝ գլխավոր դատախազին (video) #ՈՒՂԻՂ․ «Նիկոլը ռուսներին դարձրեց ոխերիմ թշնամի․ հիմա կասեմ՝ արձագանքը»․ Հրանտ Բագրատյան (video) Մակրոնի վրեժը Պուտինից․ հիմա ինչ հանձնեցին․ Արթուր Խաչիկյան (video) Գիտեք ձեր գլխի գալիքը, գիտեք՝ ինչ է լինելու, դրա համար չեք սպասում. Արծվիկ Մինասյան (video) «Մեզ հարվածելու են, մեր ձեռքերը կապելու են, սրանց պատասխանը պիտի հունիսի 7-ին տանք»․ Արշակ Զաքարյան (video) ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ․ «Նարեկ Կարապետյանը փաստերով մերկացնում է նիկոլական կեղտոտ ստերը» (video) Աննա Վարդապետյանի ելույթի ժամանակ ՔՊ-ականները մասսայաբար լքեցին դահլիճը (video) «Հրապարակ»․ Քարոզչական նյութերի համար անվճար տեղեր են հատկացրել. «Հրապարակ օրաթերթ» Թուրքիայի նախկին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի եղբայրը հրազենային վիրավորում է ստացել Գլխավոր դատախա՛զ, Կիրանցից ահազանգ եմ ստացել․․․ ի՞նչ է կատարվում այնտեղ․ Լիլիթ Գալստյան (video) Չինաստանը վերահաստատում է իր աջակցությունը Իրանի ինքնիշխանությանը Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով այնպիսի բանակցությունների, որոնք իրական արդյունք կտան. Զախարովա Հատ-հատ բոլոր նորոգված դպրոցներ եմ զանգել, 107 000 աշակերտ չկա, հազիվ 32 000 է, էդ ինչ թիվ եք ասում (video) #ՀԻՄԱ․ «Ռումբերը կպայթացնե՛ն, նոր կհասկանաք»․ Զելենսկու ու Փաշինյանի սարսափելի խաղը․ Տիգրան Չոբանյան (video) Թրամփը կասեցնում է «Ազատություն» նախագիծը Մայիսյան ձյուն՝ Շիրակի մարզում և Ապարանում. Սուրենյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am