Առաջին 5 պաշտոնյաների թվում Կարեն Կարապետյանը չի լինելու

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում իշխանական հիերարխիան՝ ըստ ավագության պետական բարձրաստիճան պաշտոնների, ուշագրավ դասավորվածություն է ունենալու: Չնայած պետական կառավարման ողջ լծակները կենտրոնացված են ՀՀ վարչապետի ձեռքում, և ըստ էության վարչապետն է լինելու պետության իրական ղեկավարը, սակայն «Պետական արարողակարգի մասին» օրենքի նախագծի համաձայն` նա լինելու է երկրի երկրորդ պաշտոնյան: Առաջին պաշտոնյան համարվում է ՀՀ նախագահը, որը չնայած խիստ սահմանափակ, սիմվոլիկ լիազորություններին` նոր Սահմանադրության համաձայն` պետության գլուխն է համարվում: Չի բացառվում, որ առաջիկայում ականատես լինենք մի իրողության, երբ Արմեն Սարգսյանը չմասնակցի տարբեր պաշտոնական միջոցառումների, որպեսզի վարչապետի պաշտոնը զբաղեցնելուց հետո Սերժ Սարգսյանը լինի «առաջին ջութակը»: Մանավանդ օրինագծում հետաքրքիր նրբություն կա. «Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցերի ժամանակ Հանրապետության նախագահը մասնակցում է միայն իր անունից տրվող ընդունելություններին»: Ի դեպ, չնայած նախագահն է ստորագրելու միջազգային պայմանագրերը, սակայն օրինագծով նախատեսված է, որ այդ արարողությունը տեղի է ունենալու վարչապետի ներկայությամբ. այսինքն՝ Սերժ Սարգսյանը, այնուամենայնիվ, վերահսկելու է պետության գլխին: Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանին, որը շուտով զբաղեցնելու է առաջին փոխվարչապետի պաշտոնը, ապա նա երրորդ պլան է մղվելու. «Ժողովուրդ» օրաթերթը նախագծից պարզեց, որ ըստ արարողակարգի` առաջին փոխվարչապետը միայն վեցերորդ պաշտոնյան է լինելու` հաջորդելով ոչ միայն ՍԴ նախագահին, այլև Բարձրագույն դատական խորհրդի նախագահին: Ստացվում է՝ պետության համար կարևորություն ներկայացնող և արարողակարգային համարվող առաջին հինգ պաշտոնյաների թվում Կարեն Կարապետյանը չի լինելու»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 4 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Սամվել Կարապետյանի փաստաբան՝ Ռոբերտ Ամստերդամի հրատապ ասուլիսը (video) Փաշինյանն ինչի՞ մասին էր ասում,մի հատ ասեք՝ էդ ո՞վքեր են էդ մաֆիոզները․Խաչատրյանը՝ գլխավոր դատախազին (video) #ՈՒՂԻՂ․ «Նիկոլը ռուսներին դարձրեց ոխերիմ թշնամի․ հիմա կասեմ՝ արձագանքը»․ Հրանտ Բագրատյան (video) Մակրոնի վրեժը Պուտինից․ հիմա ինչ հանձնեցին․ Արթուր Խաչիկյան (video) Գիտեք ձեր գլխի գալիքը, գիտեք՝ ինչ է լինելու, դրա համար չեք սպասում. Արծվիկ Մինասյան (video) «Մեզ հարվածելու են, մեր ձեռքերը կապելու են, սրանց պատասխանը պիտի հունիսի 7-ին տանք»․ Արշակ Զաքարյան (video) ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ․ «Նարեկ Կարապետյանը փաստերով մերկացնում է նիկոլական կեղտոտ ստերը» (video) Աննա Վարդապետյանի ելույթի ժամանակ ՔՊ-ականները մասսայաբար լքեցին դահլիճը (video) «Հրապարակ»․ Քարոզչական նյութերի համար անվճար տեղեր են հատկացրել. «Հրապարակ օրաթերթ» Թուրքիայի նախկին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի եղբայրը հրազենային վիրավորում է ստացել Գլխավոր դատախա՛զ, Կիրանցից ահազանգ եմ ստացել․․․ ի՞նչ է կատարվում այնտեղ․ Լիլիթ Գալստյան (video) Չինաստանը վերահաստատում է իր աջակցությունը Իրանի ինքնիշխանությանը Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով այնպիսի բանակցությունների, որոնք իրական արդյունք կտան. Զախարովա Հատ-հատ բոլոր նորոգված դպրոցներ եմ զանգել, 107 000 աշակերտ չկա, հազիվ 32 000 է, էդ ինչ թիվ եք ասում (video) #ՀԻՄԱ․ «Ռումբերը կպայթացնե՛ն, նոր կհասկանաք»․ Զելենսկու ու Փաշինյանի սարսափելի խաղը․ Տիգրան Չոբանյան (video) Թրամփը կասեցնում է «Ազատություն» նախագիծը Մայիսյան ձյուն՝ Շիրակի մարզում և Ապարանում. Սուրենյան Փեզեշքիանն ԱՄՆ-ին կոչ է արել տարածաշրջանից հեռացնել ռազմական սպառնալիքները Ոչ սթափ, մեքենա վարելու իրավունքից զրկված վարորդի մասնակցությամբ վթար է եղել․ վիրավոր կա Կոպիտ «չափալախ ես» ստանալու Ռուսաստանից, Իրանից ու Ադրբեջանից․ Արշակ Կարապետյան (video) Սամվել Կարապետյանը երեխաներին ասաց՝ ինչու է որոշել դառնալ վարչապետ (video) #ՈՒՂԻՂ․ «Ծախվա՛ծ դավաճաննե՛ր, հիմա ի՞նչ հանձնեցիք Մակրոնի հետ»․ Անաստաս Իսրայելյան (video) Ի՞նչ է հայտնի Փաշինյանի՝ 2026 թվականին Իրան կատարելիք այցի մասին 20-ամյա երիտասարդը «բեկորային վնասվածքներ» ախտորոշմամբ հոսպիտալացվել է, վիճակը միջին ծանրության է Մեղքի դեմ պայքարը և հայրենիքի ազատագրման հրամայականը․ Բագրատ Սրբազան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am