Հայ հանդիսատեսը սպասում է Վարդան Պետրոսյանի վերադարձին. ՀԺ

«ՀԺ»-ն հարցում է անցկացրել Երևան քաղաքի բնակիչների շրջանում՝ պարզելու համար, թե որքան հաճախ են թատրոն այցելում, քաղաքի որ թատրոններն են նախընտրում եւ առավելագույնը ինչքան գումար են պատրաստ վճարել մեկ ներկայացման համար: Հարցվածների մեծ մասն ասացին, որ ներկայացումների գնում են, երբ հրավիրատոմս են տրամադրում վերջիններիս ծանոթները, կամ աշխատավայրը: Իսկ նրանք, ովքեր տարվա մեջ մի քանի անգամ գնում են ներկայացում նայելու՝ մեծ մասը պատրաստ չեն մեկ տոմսի համար 3 հազար դրամից ավելի վճարել: Միջինից բարձր կանանց մեծամասնությունն ասացին, որ պատրաստ չեն անգամ հազար դրամ հատկացնել թատրոնին, քանի որ ֆինանսական միջոցները չեն ներում, իսկ տոմսերի գները իրենց համար չափազանց բարձր են: Պարզվում է՝ միջինից բարձր տարիքի տղամարդիկ վերջին անգամ թատրոն հաճախել են «կոմունիստների վախտով», կամ «հազար տարի առաջ»: Նրանց մի մասն ասացին, որ սիրում են ներկայացումներ նայել, պարզապես ժամանակ չեն գտնում, քանի որ ընտանիք պահելու համար օրնիբուն լարված աշխատում են: Ի տարբերություն տղամարդկանց՝ կանանց դեպքում պատկերն այստեղ մի փոքր այլ է, նրանց բախտը բերել է, քանի որ երեխաներին տանում են ներկայացումներ նայելու եւ իրենք էլ են նայում, բայց այս դեպքում էլ հայ մայրերը նախապատվությունը հիմնականում տալիս են մանկական ներկայացումներին: Այսինքն, կարելի է ասել, որ շատ դեպքերում այլընտրանք չունեն: Երիտասարդության վիճակն անհամեմատ ավելի տխուր էր, քանի որ հարցվածներից շատերն անգամ մոռացել էին թատրոնի մասին, մեծ մասը նշեց, որ զբաղվածության պատճառով չեն գնում ներկայացումներ նայելու, եւ՛ աշխատում են, եւ՛ սովորում: Երիտասարդ աղջիկներից մեկը պարզաբանեց, որ չի սիրում թատրոն գնալ, քանի որ թատրոնի ներկայացումները գերէմոցիոնալ ու արհեստական է համարում եւ որ վերջին անգամ դպրոցական տարիքում է գնացել թատրոն՝ Լևոն Շանթի «Հին աստվածներ» ներկայացումն է նայել. «Ամենավերջին տեղն եմ հատկացնում թատրոնին»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց նա:

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Քրիստինե Վարդանյանի դիպուկ պատասխանն Ալեն Սիմոնյանին (video) Հայ դատը խորը մտահոգություն է հայտնում գագաթնաժողովի քննարկումներից Արցախի բացակայության վերաբերյալ Արզնու խճուղու կամրջի հարևանությամբ կայանված «Nissan»-ում հայտնաբերվել է տղամարդու մարմին Առերեսման ժամանակ անչափահաս աղջիկը հաստատել է՝ 2 տղամարդու կողմից ենթարկվել է սեռական բռնության ՀՀ արժանապատիվ քաղաքացի Կոստանտին Տեր-Մովսիսյանի մահն արդյո՞ք ռեժիմի խղճին չէ․ Ռուբեն Մելիքյան Կոչ ենք անում Եվրահանձնաժողովին պատժել Ադրբեջանին իր հանցանքների համար և դիմել կոնկրետ քայլերի Ահաբեկված լսում էի՝ ինչ խոստացավ Փաշինյանը Ալիևին․ Ռոբերտ Ամստերդամ (video) #ՈՒՂԻՂ․ Սամվել Կարապետյանի փաստաբան՝ Ռոբերտ Ամստերդամի հրատապ ասուլիսը (video) Փաշինյանն ինչի՞ մասին էր ասում,մի հատ ասեք՝ էդ ո՞վքեր են էդ մաֆիոզները․Խաչատրյանը՝ գլխավոր դատախազին (video) #ՈՒՂԻՂ․ «Նիկոլը ռուսներին դարձրեց ոխերիմ թշնամի․ հիմա կասեմ՝ արձագանքը»․ Հրանտ Բագրատյան (video) Մակրոնի վրեժը Պուտինից․ հիմա ինչ հանձնեցին․ Արթուր Խաչիկյան (video) Գիտեք ձեր գլխի գալիքը, գիտեք՝ ինչ է լինելու, դրա համար չեք սպասում. Արծվիկ Մինասյան (video) «Մեզ հարվածելու են, մեր ձեռքերը կապելու են, սրանց պատասխանը պիտի հունիսի 7-ին տանք»․ Արշակ Զաքարյան (video) ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ․ «Նարեկ Կարապետյանը փաստերով մերկացնում է նիկոլական կեղտոտ ստերը» (video) Աննա Վարդապետյանի ելույթի ժամանակ ՔՊ-ականները մասսայաբար լքեցին դահլիճը (video) «Հրապարակ»․ Քարոզչական նյութերի համար անվճար տեղեր են հատկացրել. «Հրապարակ օրաթերթ» Թուրքիայի նախկին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի եղբայրը հրազենային վիրավորում է ստացել Գլխավոր դատախա՛զ, Կիրանցից ահազանգ եմ ստացել․․․ ի՞նչ է կատարվում այնտեղ․ Լիլիթ Գալստյան (video) Չինաստանը վերահաստատում է իր աջակցությունը Իրանի ինքնիշխանությանը Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով այնպիսի բանակցությունների, որոնք իրական արդյունք կտան. Զախարովա Հատ-հատ բոլոր նորոգված դպրոցներ եմ զանգել, 107 000 աշակերտ չկա, հազիվ 32 000 է, էդ ինչ թիվ եք ասում (video) #ՀԻՄԱ․ «Ռումբերը կպայթացնե՛ն, նոր կհասկանաք»․ Զելենսկու ու Փաշինյանի սարսափելի խաղը․ Տիգրան Չոբանյան (video) Թրամփը կասեցնում է «Ազատություն» նախագիծը Մայիսյան ձյուն՝ Շիրակի մարզում և Ապարանում. Սուրենյան Փեզեշքիանն ԱՄՆ-ին կոչ է արել տարածաշրջանից հեռացնել ռազմական սպառնալիքները
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am