Թիլերսոնը հանկարծակիի է եկել. ով է հայտնել պաշտոնակության լուրը
Ռեքս Թիլերսոնն իր պաշտոնանկության մասին լուրն իմացել է պետքարտուղարի տեղակալ Սթիվ Գոլդշտեյնից: Նա եղել է դիվանագիտական ուղեւորության, և նոր էր վերադարձել Աֆրիկայից: Թրամփը չի հայտնել նախապես Թիլերսոնին պաշտոնանակության մասին, իսկ պետքարտուղարը, լսլով այդ լուրը, ապշել է, գրում է Ведомости-ին՝ հղում կատարելով Politico-ին: Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնից ազատել է պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին: Այս մասին Թրամփը գրել է Թվիթերի իր էջում: Նա ԿՀՎ ղեկավար է նշանակել ամերիկացի կին հետախույզ Ջին Հասփելին, ով ավելի վաղ զբաղեցնում էր Փոմփեոյի տեղակալի պաշտոնը:
