Թուրքական ԶՈւ-ն շրջափակել է սիրիական Աֆրինի կենտրոնը
Թուրքական ԶՈւ գլխավոր շտաբը հայտարարել է, որ թուրքական ուժերը շրջափակել են սիրիական Աֆրին քաղաքի կենտրոնական շրջանները: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն: Ինչպես հաղորդվում է՝ թուրքական զինված ուժերի կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության շրջանակներում մարտի 12-ից սկսած շրջափակվել է Աֆրին քաղաքի կենտրոնը, վերահսկողության տակ են վերցվել ռազմավարական կարևորության շրջաններ:
