Դեպի տիեզերք ճամփորդություններն ավելի մատչելի կդառնան
Amazon ինտերնետային խանութի հիմնադիր Ջեֆ Բեզոսը գտնում է, որ տիեզերք թռիչքները պետք է հասանելի լինեն մարդկանց լայն խմբերին և մտադիր է մեծ գումարներ ներդնել տիեզերական հետազոտությունների մեջ։ Նրա կարծիքով, լրիվ օրինաչափ է, որ ինքը իր հասույթի մի մասը ծախսի տիեզերքը նվաճելու վրա։ Նա չի նշել, թե կոնկրետ որքան է մտադիր ներդնել տիեզերքի հետազոտման վրա, սակայն նրա ընկերը՝ Ֆրեդերիկ Պոլսենն ասել է, որ կարող է ներդրվի նրա ամբողջ ունեցվածքը «բացի մորը պահելու գումարից»։ Հիշեցնենք, որ Ջեֆ Բեզոսի կարողությունը գնահատվում է 131 միլիարդ դոլար։
