Թրամփը պաշտոնանկ արեց Թիլերսոնին, իսկ ԿՀՎ-ն առաջին անգամ կին կղեկավարի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնից ազատել է պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին: Նրան փոխարինելու է Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Մայք Պոմպեոն: Այս մասին Թրամփը գրել է Թվիթերի իր էջում: Նա նաև ԿՀՎ ղեկավար է նշանակել ամերիկացի կին հետախույզ Ջին Հասփելին, ով ավելի վաղ զբաղեցնում էր Փոմփեոյի տեղակալի պաշտոնը: «ԿՀՎ ղեկավար Մայք Պոմպեոն կդառնա մեր նոր պետքարտուղարը: Նա հիանալի կաշխատի: Շնորհակալություն Ռեքս Թիլերսոնին իր ծառայության համար: Ջինա Հեսփելը կդառնա ԿՀՎ նոր ղեկավարը: Շնորհավոր բոլորին»,- գրել է նա:
