Թուրքական քաղաքի փողոցներն անվանակոչվում են Աֆրինում կիրառվող թուրքական զինատեսակների անունով
Թուրքիայի Քարաբյութ նահանգի Սաֆրանբոլու զբոսաշրջային կենտրոնի քաղաքային խորհուրդը որոշում է կայացրել քաղաքի փողոցներն ու պողոտաները անվանափոխել Աֆրինում տեղի ունեցող ռազմական գործողություններում օգտագործվող զենքերի անուններով, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ այդմ՝ քաղաքի փողոցներն ու պողոտաները վերանվանվում են թուրքական արտադրության «Աթաք» ռազմական ուղղաթիռի, «Ջիրիթ» հրթիռի, «Ալթայ» տանկի ու «Անկա» անօդաչու թռչող սարքերի ու այլ զինատեսակներ անուններով: Այդ անունները տրվել են՝ ոգեշնչվելով «Ձիթենու ճյուղ» օպերացիայից ու տեղական արտադրության զենքերից: Քաղաքի գլխավոր պողոտաներից մեկն էլ վերանվանվել է հենց «Ձիթենու ճյուղ» անունով: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:
