Էգեյան ծովում Թուրքիան զորավարժություններ է սկսել
Թուրքական ԶԼՄ-ները՝ հղում անելով ռազմական աղբյուրներին հայտնում են,որ մարտի 6-30-ը Հունաստանի ռազմածովային ուժերի (ՌԾՈւ) կողմից ռազմածովային զորավարժությունների անցկացմանն ի պատասխան՝ Թուրքիայի ռազմածովային ուժերը ևս սկսել են իրենց զորավարժությունները: Թուրքական ԶԼՄ-ները հայտնում են, որ Թուրքիայի ՌԾՈւ զորավարժությունները սկսվել են մարտի 7-ից և կտևեն մինչև ապրիլի 30-ը: Զորավարժություններին մասնակցող նավերի քանակի մասին չի հաղորդվում:
