Վահան Արծրունի. Վերջիվերջո, ո՞րն է հայ իշխանության, ազատ եւ անկախ Հայաստանի գեղագիտական դոկտրինը

Կանանց տոնի նախօրեին Սերժ Սարգսյանը եւ Ռիտա Սարգսյանը նախագահի նստավայրում հյուրընկալել էին տարբեր բնագավառներում ներդրում ունեցած, իրենց արդյունավետ եւ բարեխիղճ աշխատանքով աչքի ընկած մի խումբ կանանց եւ պարգեւատրել նրանց։ Վերջիններիս թվում է մի շարք սերիալների սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանը, որն, ինչպես նշվում է, հեռուստատեսության բնագավառում բարեխիղճ եւ արդյունավետ աշխատանքի համար պարգեւատրվել է Մովսես Խորենացի մեդալով։ Այս փաստը բուռն քննարկումների տեղիք է տվել հանրության շրջանում։ Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է երգիչ, երգահան Վահան Արծրունու հետ։ – Պարոն Արծրունի, Դիանա Գրիգորյանին կամ, ասենք, Արմենչիկին պարգեւատրելը, կոչումի արժանացնելը ինչի՞ հետեւանք է: – Դա որոշակի մշակութային քաղաքականության հետեւանք է, որի հիմքերը դրվել է տարիներ առաջ։ Այդ քաղաքականությունը խիստ տրամաբանված է եւ ինձ չի զարմացնում։ Դա որդեգրվում է ցանկացած նախագահի կողմից։ Չեմ տարանջատում մեր երեք նախագահներին։ – Շատերը հարցնում են՝ Սերժ Սարգսյանը հասկանո՞ւմ է՝ ինչ է անում, այն, ինչ անում է, դիտավորյա՞լ է անում։ – Իհարկե, սա գիտակցված քայլ է եւ լուրջ քաղաքականություն, ըստ որի՝ հանրային պատկերացումներն ու չափանիշները չեն համապատասխանում համընդհանուր համամարդկային չափանիշներին։ Եթե դու դրա հասարակական էֆեկտին հասնում ես, նշանակում է՝ որոշակի քաղաքականություն է գործում։ Սրանք պարզապես միջադեպեր չեն, սա մի քանի տասնամյակ գոյություն ունեցող պրակտիկա է։ Վերջիվերջո, ո՞րն է հայ իշխանության, ազատ եւ անկախ Հայաստանի գեղագիտական դոկտրինը, ո՞րն է նրա բովանդակությունը, ովքե՞ր են արժեւորում եւ կրում այդ արժեքները։ Եթե այս հարցերը մեզ համար պարզ դառնան, կտեսնենք, որ միտում կա։ Իհարկե, արժանավորներին էլ են պարգեւներ բաժին հասնում, բայց մենք հասկանում ենք, որ ընդամենը բաժին են հասնում։ Գլոբալ առումով սա շատ ավելի լուրջ քաղաքականության արդյունք է, քան պատկերացնում ենք։   Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 14 անգամ
Լրահոս
«Սերժ Սարգսյանի թիմը պետք է ասի՝ գլուխդ պատով ես տվել»․ Հրանտ Բագրատյան (video) Ո՞ւր եք հասցրել երկիրը, ՊՊԾ-ն նկարը հանել ա ԱԺ սերվերից ու տվել Չախոյանի ԶԼՄ-ին, հերիք ա արդեն (video) Հիմա ասեմ՝ Մակրոնն ինչ շահ ունի Թուրքիայից․ Հրանտ Բագրատյան (video) Ես ձեզ հիմա բացահայտեմ՝ ինչ գաղտնի պայմանավորվածություններ է ունեցել այս օրերին Նիկոլը․ Աշոտյան (video) Ալե՛ն, ձեզ ընդամենը թույլ են տվել Ռուսաստանին քրֆել․ Հրանտ Բագրատյան (video) Անբարո համակարգ է․ համատարած գաղտնալսումներ, գաղտնի նկարահանումներ․ Գալստյանը՝ Գլխավոր դատախազին (video) Թեհրանում առևտրային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 11 մարդ Տավրոս Սափեյանը ընտրողների՞ն է կաշառել․ հանցագործության մասին հաղորդմանն ընթացք է տրվել. «Փաստինֆո» Հրանտ Բագրատյանը գիտի՝ ինչ կարող են անել Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը (video) Ինձ համար պատիվ էր ներկայացնել Կանադան Երևանում. Մարկ Քարնի Թրամփը խոստացել է բացել Հորմուզի նեղուցը բոլորի համար Այս գագաթաժողովը Նիկոլը դարձրեց հակառուսական գագաթաժողով․ Հրանտ Բագրատյան (video) Բա մի օր վեր կացեք, ասեք՝ Ալի՛և, գլուխդ պա՛տով ես տալիս․ Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ին (video) 19-ամյա տղային կալանքի են տանելու. Hraparak.am Սրբազան պայքարի գործով անցնող Կոնստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է. Գեղամ Մանուկյան Չեմ կարա չգոռամ. ձեզ խաբել են, խաբել. Գեղամ Մանուկյան (video) Չինաստանը շեշտել է Իրանի և ԱՄՆ-ի միջև համապարփակ հրադադար հաստատելու անհրաժեշտությունը «Տագնապալի լուրեր». ԱՄՆ-ում խուճապի են մատնվել Իրանի վերաբերյալ Դոնալդ Թրամփի որոշումից հետո ՔՊ-ն փորձում է 44-օրյայի մեղքը գցել բանակի վրա, սա ի՞նչ խայտառակություն է․ Սեյրան Օհանյան (video) Թուրքիան և Կոսովոն ռազմական համագործակցության համաձայնագիր են կնքել Իրանի արտգործնախարարությունը քննարկում է ԱՄՆ-ի 14 կետից բաղկացած խաղաղության առաջարկը․ Բաղայի Անձամբ դուք ի՞նչ քայլեր եք ձեռնակել Վեդիի սարսափելի դեպքերով․ Վարդանյանը՝ գլխավոր դատախազին (video) Քրիստինե Վարդանյանի դիպուկ պատասխանն Ալեն Սիմոնյանին (video) Վրաստանում լրտեսության մեղադրանքով բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել ԵՄ-ից միլիոնավոր եվրոներ ստացող մարդիկ աղաղակում են ՌԴ-ից 70 միլիոն ռուբլու ներկրման մասին․ Բադալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am