Թրամփը երկարացրել է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւս մեկ տարով երկարացրել է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները։ «Իրանի կառավարության գործողություններն ու քաղաքականությունը, ներառյալ բալիստիկ հրթիռների մշակումը, միջազգային ահաբեկչությանը ցուցաբերվող աջակցությունը եւ մարդու իրավունքների խախտումը, առաջվա պես արտակարգ սպառնալիք են ներկայացնում ԱՄՆ-ի ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության եւ տնտեսության համար»,- ասված է Թրամփի ծանուցման մեջ: «Այդ պատճառով Իրանի նկատմամբ գործող ազգային արտակարգ դրությունը, որը հայտարարվել է 1995 թվականի մարտի 15-ին պետք է ուժի մեջ մնա նաեւ 2018 թվականի մարտի 15-ից հետո: Ուստի ես մեկ տարով երկարացնում եմ արտակարգ դրությունն Իրանի նկատմամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ:
