Թրամփից նոր հակառուսական պատժամիջոցներ են պահանջել
Նամակում, որն ստորագրել են 140 դեմոկրատ կոնգրեսականներ,ասված է,որ ԱՄՆ-ի կոնգրեսականները հակառուսական պատժամիջոցների սաստկացմամբ են սպառնացել, եթե նախագահ Դոնալդ Թրամփը չսահմանի այն պատժամիջոցները, որոնք արդեն առաջարկված են Կոնգրեսի երկու պալատների կողմից: «Մենք Ձեզ տվել ենք գործիքներ, որոնք պետք է լուծեին այդ խնդիրը: Եթե Դուք շարունակեք այդ գործիքները պահել դարակում, մենք կձգտենք այն բանին, որ լրացուցիչ օրենսդրական ակտ ընդունենք՝ ավելի խիստ պահանջներով:Եթե նախագահը «չի ցանկանում պաշտպանել Միացյալ Նահանգները, Կոնգրեսը դա կանի ինքնուրույն»»,- սպառնում են կոնգրեսականները Սպիտակ տուն ուղարկած նամակում , հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
