Համաներում չի լինելու. Սերժ Սարգսյանը նախընտրում է ազատ արձակել կոնկրետ մարդկանց
Հայկական ժամանակը գրում է .Սերժ Սարգսյանի նախագահության պաշտոնավարման ժամկետի ավարտին մասնավորապես քրեակատարողական հիմնարկներում մեծ սպասումներ են ձեւավորվել, որ առաջիկայում այդ առթիվ Սարգսյանը, հավանաբար, ընդգրկուն համաներում կհայտարարի: Բացի այս, առաջիկայում մի քանի խոշոր համապետական իրադարձություններ են սպասվում: Խոսքը մասնավորապես Առաջին հանրապետության 100-ամյակի եւ Երեւանի 2800-ամյակի մասին է: Վերջին համաներումը ՀՀ-ում տեղի է ունեցել 2013 թվականի հոկտեմբերի 3-ին՝ ՀՀ անկախության 22-րդ տարեդարձի առթիվ, մինչ այդ՝ 2011-ին, 2009-ին: Համաներման ակտը, որպես կանոն, մինչեւ վերջին պահը գաղտնի է պահվում: Լուրը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 8-ի համարում:
