Լոխ լավ ա. լուսանկար
Գնդապետ Արթուր Ալեքսանյանը (Ամարասի Արթուրը) այցելել է Նորքի սրտաբանական հիվանդանոց Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանին տեսակցության, այնուհետև ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ կտրուկ վատացել էր Ազատ Արշակյանի ինքնազգացողությունը և նրան տեղափոխել էին «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն:
Լուսանկարում Արթուր Ալեքսանյանն է, Ազատ Արշակյանը, «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Լիդա Մուրադյանը: Լուսանկար մակագրված է այսպես. «ԼՈԽ ԼԱՎ Ա»:

