Բուլղարիան` Եվրոպա-Ասիա տրանսպորտային միջանցքում
Իրանը Բուլղարիային դիտարկում է որպես գործընկերոջ Եվրոպայի և Ասիայի միջև ընկած միջանցքում: Այս մասին Թեհրանում հայտարարել է Իրանի տրանսպորտի ու քաղաքային զարգացման նախարար Աբաս Ահունդին Իրանա-բուլղարական տնտեսական հանձնաժողովի նիստի ժամանակ: Այս մասին գրում է Financial Tribune թերթը: «Իրանի համար Բուլղարիան Եվրոպայի միջանցքն է, այնինչ նման եվրոպական երկրի համար Իրանը դարպաս է դեպի Պարսից ծոց և Կենտրոնական Ասիա: Այդ գործոնի հետ ենք մենք կապում երկկողմանի համագործակցության մեր հույսերը»,- ասել է նա: Իրանը պատրաստ է համագործակցել Արևելյան Եվրոպայի այդ երկրի հետ երկաթուղիների իր ցանցը Թուրքիայի միջոցով Բուլղարիայի հետ միավորելու համար, նաև նախատեսում է, որ կգործի Իրան-Հայաստան-Վրաստան-Բուլղարիա-Հունաստան տրանսպորտային միջանցքը:
