Բակո Սահակյանի` ԱՄՆ այցի պատճառով Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել ամերիկացի դեսպանը
Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Բաքվում ԱՄՆ-ի դեսպան Ռոբերտ Սեկուտեին՝ Լեռնային ղարաբաղի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ՝ Վաշինգտոն կատարելիք այցի պատճառով: Այս մասին, ադրբեջանական կայքերից մեկի հաղորդմամբ, ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիևը:Գաջիևի խոսքով՝ ԱՄՆ-ի այդ քայլը «լուրջ վնաս է հասցնում բանակցային գործընթացին, լարվածություն առաջացնում տարածաշրջանում»: Նշենք, որ Բակո Սահակյանը Վաշինգտոն էր մեկնելու այսօր:
