Վրաստանում սպանվել է նախկին «օրենքով գող» Կոչո Գոգին
Վրաստանում երեկ առավոտյան սպանված են գտել 61-ամյա Գոգի Ռաթիանին, հայտնի է նաև որպես Կոչո Գոգի: Տեղի իրավապահները 43-ամյա տղամարդու են ձերբակալել, ում մեղադրում են Գոգի Ռաթիանիի սպանության մեջ: Համաձայն ոստիկանության տվյալների՝ նախկին «օրենքով գողի» վրա կրակել են որսորդական հրացանից: Արդեն մի քանի ժամ անց հարձակվողը բերման է ենթարկվել: Ըստ նախնական տվյալների՝ հանցագործության շարժառիթը վրեժն է եղել:
