Նեպալում ինքնաթիռի կործմանման հետևանքով առնվազն 38 մարդ է զոհվել. նկարներ
Նեպալի մայրաքաղաք Կատմանդուի Տրիբհուվան միջազգային օդանավակայանում US-Bangla Airlines ավիաընկերության Bombardier Q-400 միջին մայրուղային ինքնաթիռի կործանման հետեւանքով առնվազն 38 մարդ է զոհվել, տուժել է եւս 25 հոգի: Այդ մասին հայտնել է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:
Նշվում է, որ ինքնաթիռում եղել են 67 ուղևորներ և 4 անձնակազմի աշխատակից: 23 ուղևորներ, բարեբախտաբար, ողջ են մնացել՝ ստանալով տարբեր աստիճանների վնասվածքներ:
