Զենքի վաճառքում առաջատարները
2013-ից 2017 թվականներն ընկած ժամանակահատվածում աշխարհում հիմնական զենք արտահանող երկրներն են Ռուսաստանն ու ԱՄՆ-ն: Նման եզրահանգման են եկել Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի հետազոտողները: Ռուսաստանին և ԱՄՆ-ին է հասնում վաճառքի ծավալների մոտ 56%-ը: Զեկույցում նշվում է, որ խոշոր սպառազինություն մատակարարողներին է բաժին հասնում վաճառքի 74%-ը, որի մեջ են մտնում Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի:
