ԵՄ-ն երկարաձգեց հակառուսական պատժամիջոցները. ինչքան ժամանակով
Եվրամիությունն ուկրաինական ճգնաժամի հետ կապված 150 ֆիզիկական անձանց եւ 38 ընկերությունների նկատմամբ պատժամիջոցները երկարաձգել է վեց ամսով՝ մինչեւ սեպտեմբերի 15-ը: Եվրամիության խորհրդի պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է, որ սահմանափակիչ միջոցները կապված են «Ուկրաինայի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ անկախության խախտման կամ դրա սպառնալիքի» հետ: Պատժամիջոցները նկատի ունեն ակտիվների սառեցում եւ ճանապարհորդությունների հետ կապված սահմանափակումներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
