Փախստականների հարցը քննարկվում է ՄԱԿ-ում

ՄԱԿ-ն անհանգստություն է հայտնել նախօրեին ԵՄ-ի եւ Թուրքիայի գագաթնաժողովի ընթացքում փախստականներին վերաբերող որոշման մի շարք դրույթների կապակցությամբ: Այդ մասին Ժնեւում հայտնել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությունը (ՓԳՀՎ): «Մենք անհանգստացած ենք ցանկացած որոշմամբ, որը ներառում է մի երկրից դուրս եկած բոլոր մարդկանց վերադարձը մեկ ուրիշ երկիր, առանց կիրառելու փախստականների պաշտպանության սկզբունքները` միջազգային պարտավորություններին համապատասխան», - ասված է փաստաթղթում: ՓԳՀՎ-ում ընդգծում են, որ ապաստան խնդրողները «պիտի պաշտպանված լինեն արտաքսումից», տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: ՓԳՀՎ-ի հայտարարության մեջ ողջունվում է «ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված է օրինական եղանակով նպաստելու երրորդ երկրների կողմից տարածաշրջանի բոլոր երկրներից փախստականների ընդունմանը` ոչ միայն Թուրքիայից եւ ոչ միայն սիրիացի փախստականների»: Միաժամանակ ՓԳՀՎ-ում ներկա պահին ԵՄ երկրների կողմից սիրիացի փախստականների տարաբնակեցման վերաբերյալ ձեռք բերված պարտավորությունները գնահատում են որպես «պահանջարկի համեմատ շատ աննշան». ընդամենը 20 հազար տեղ` երկու տարով, կամավոր հիմունքներով: Բացի այդ, ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի վարչությունը Եվրամիությանը հիշեցրել է տարաբնակեցման հարցի լուծման ընթացքում իրենց ընտանիքների հետ վերամիավորվելու կարիք ունեցող մարդկանց պահանջմունքները հաշվի առնելու անհրաժեշտության մասին: ՓԳՀՎ-ն հայտարարության մեջ ընդգծում է, որ մարտի 30-ին սիրիացի փախստականների տարաբնակեցման հարցով Ժնեւում նախատեսված բարձր մակարդակի հանդիպումը «լավ հնարավորություն կտա այդ կարեւոր կողմի քննարկման համար»:

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am