Մի՛ բարկացեք. Էրդողանն այսօր ցույց տվեց այն, ինչ վաղուց էր հայտնի. Որտեղից ուր ենք հասել
«Մի՛ բարկացեք: Էրդողանն այսօր ցույց տվեց այն, ինչ վաղուց էր հայտնի: Որտեղից ուր ենք հասել…»,- Twitter-ի իր պաշտոնական էջում Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը քննադատել է երկրի նախագահ Էրդողանին՝ Մերսին քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ազգայնական «Գորշ գայլեր» խմբավորման խորհրդանիշը համարվող նշանը ցույց տալու համար:
Փայլանը նաև շեշտել է, որ իրենք վաղուց էին զգուշացնում Էրդողանի ու նրա կուսակցության՝ ազգայնական բնույթ կրելու մասին:

