Դեբետի համայնքապետի անունը հայտնի է
Անկուսակցական Աշոտ Ղազարյանը ընտրվել է Լոռու մարզի Դեբետ համայնքի համայնքապետ: Հիշեցնենք, որ համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել էին 4 թեկնածուներ՝ անկուսակցական Աշոտ Ղազարյանը, ԲՀԿ-ն ներկայացնող Յուրիկ Նազլուխանյանը, ՀՀԿ-ական Կամո Պետրոսյանը եւ ՀՅԴ կուսակցության անդամ Արայիկ Սարգսյանը: Ընտրության իրավունք ունեցող 655 բնակչից ընտրությանը մասնակցել են 487-ը: Քվեների գերակշռող մասը՝ 153 ձայն, ստացել է Աշոտ Ղազարյանը, 86 ձայն՝ Յուրիկ Նազլուխանյանը, 134 քվե Կամո Պետրոսյանը եւ 107 ձայնը ստացել է Արայիկ Սարգսյանին:
