Իրանում թուրքական ինքնաթիռի կործանման նախնական վարկածը հայտնի է
ISNA հրատարակչությունը հաղորդում է, որ Իրանում թուրքական ինքնաթիռի կործանման պատճառը, ըստ նախնական վարկածի, շարժիչի բռնկումն է: Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 11-ին, Իրանի արևմուտքում կործանվել է թուրքական ուղևորատար ինքնաթիռ: Տեղեկատվությունն այն մասին, որ ինքնաթիռում եղած բոլոր 11 ուղևորները զոհվել են, հաստատվել է:
