Իրանում թուրքական ինքնաթիռ է կործանվել
11-20 մարդ տեղափոխող թուրքական ուղևորափոխադրող ինքնաթիռ է ընկել Իրանի արևմտյան հատվածում։ Ուղևորները թուրքական վերնախավի ներկայացուցիչներ են:
Հայտնի է, որ ինքնաթիռը մասնավոր ընկերության է պատկանել: Ինքնաթիռը Շարջայից (ԱՄԷ) Ստամբուլ է թռել։
Ընկնելուց հետո ինքնաթիռը վառվել է։ Առնվազն 11 մարդ զոհվել է։ Հրդեհի մեկուսացման համար դեպքի վայր են ուղարկվել փրկարարների խմբեր։
