Վլադիմիր Պուտինը խոստովանում է. ինչ է տվել պարբերաբար Մերկելը Պուտինին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստովանել է, որ երբեմն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելից գերմանական մի հայտնի ապրանքանիշի գարեջուր է նվեր ստանում: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Ինձ Մերկելը ժամանակ առ ժամանակ մի քանի շիշ ռադենբերգյան գարեջուր է բերում»,-ասել է Պուտինը։ Այն հարցին, թե արդյոք խոսքը Անգելա Մերկելի մասին է, Պուտինը դրական պատասխան է տվել:
