Ալեքսանդր Շիրվինդտը հայտնել է Լյուդմիլա Գուրչենկոյի մահվան գաղտնիքը
Խորհրդային և ռուսական հայտնի դերասան Ալեքսանդր Շիրվինդտը հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ պատմել է հանրաճանաչ դերասանուհի Լյուդմիլա Գուրչենկոյի մահվան պատճառի մասին։ Նրա կարծիքով՝ դերասանուհին շատ շուտ է հավատացել ծերությանը, սակայն նա միշտ փորձել է իրեն լավ վիճակում պահել, բայց երբ դերասանուհին սկսել է հասկանալ, որ ծերանում է, նրա վիճակը սկսել է վատանալ, հենց դա էլ նրան մահվան է բերել: Իսկ ահա խոսելով իրենից՝ նշել է, որ 84 տարեկան հասակում էլ նա շարունակում է շատ և արդյունավետ աշխատել։
