Սամարայում Եֆրեմովը հայհոյել է բեմում. հրապարակվել է սկանդալային ներկայացման տեսանյութը
Հրապարակվել է Սամարայի թատրոնում դերասան Միխայիլ Եֆրեմովի մասնկացությամբ միջադեպի տեսագրությունը: Տեսանյութը տեղադրել է Volga News տեղական պորտալը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:Տեսանյութում Եֆրեմովը վիճաբանության մեջ է մտնում հանդիսատեսի հետ եւ հայհոյանքներ է արտասանում:
