Մի փոքր էլ կանանց մասին
Կանայք մեծ ներդրումներ ունեն տարբեր ոլորտներում, առանց նրանց կկործանվեին ամբողջական տնտեսություններ: Այս մասին ասվում է Կանանց միջազգային օրվան նվիրված ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությունում, գրում է TASS-ը: «Կանայք ու աղջիկներն ամեն օր հսկայական ներդրում են ունենում մարդկանց գործունեության տարբեր ոլորտներում՝ ներառյալ բիզնեսը, գիտությունը, գյուղատնտեսությունը, դաստիարակությունն ու կառավարումը: Առանց նրանց մասնակցության տնտեսությունները կկործանվեին, հանրություններն անկում կապրեին, իսկ ընտանիքները կլուծարվեին»,- նշել է ԱՄՆ նախագահը: Օբաման նաև նշել է, որ այսօր աշխարհի շատ անկյուններում «կանայք դեռևս պայքարում են ընդդեմ իրենց` երկրորդ կարգի քաղաքացիներ կարգավիճակի»: «Ոմանց ստիպում են ամուսնանալ և երեխաներ ունենալ` չնայած որ հենց իրենք են երեխաներ»,- ընդգծել է նա:
