Իլոն Մասկը հրապարակել է Falcon Heavy հրթիռի արձակման նոր տեսանյութը
Ամերիկյան SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասկը Twitter-ում հրապարակել է Tesla Roadster ավտոմեքենայով Falcon Heavy-ի արձակման նոր տեսանյութը, որը տեղի է ունեցել փետրվարին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Տեսանյութում ցուցադրված է Falcon Heavy հրթիռակրի առաջին աստիճանի կենտրոնական արագացուցիչի կործանման պահը, որը չի կարողացել վայրէջք կատարել լողացող պլատֆորմի վրա, ժամում 480 կմ արագությամբ ընկել է Ատլանտյան օվկիանոսը եւ կործանվել: