Ուկրաինայում ձերբակալել են քրեական հեղինակություն Թբիլիսկիին
Այսօր՝ մարտի 11-ին, Ուկրաինայում սահմանապահները ձերբակալել են Վրաստանի քաղաքացի, քրեական հեղինակություն Սումբատ Թբիլիսսկիին: Այս մասին գրում է 24tv.ua-ն: Նա փորձել է ապօրինի մուտք գործել Ռուսաստանի տարածք: «Ձերբակալումից հետո պազվել է, որ սահմանախախտների խումբը ղեկավարում է քրեական հեղինակություն Սումբատ Թբիլիսսկին»,- ասված է Պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
