Վրաստանի նախագահը կայցելի ԱՄՆ
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգելաշվիլին մարտի 9-20-ը Բրյուսել կատարվելիք այցից հետո կմեկնի Վաշինգտոն: Նախագահի մամլո ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ-ում նա կհանդիպի սենատորների և կոնգրեսականների հետ՝ տեղեկացնում է iz.ru-ն: Մարգելաշվիլիի հանդիպումների թեմաներից մեկը Վրաստանի անվտանգության հարցը կլինի: Վրաստանի նախագահի՝ ԱՄՆ այցելության հստակ ժամանակահատվածը չի հրապարակվում:
