Պուտինը կիսվել է իրավահաջորդի մասին իր մտքերով. տեսանյութ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ամերիկյան NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում պատմել է, որ իր իրավահաջորդի մասին սկսել է մտածել դեռևս 2000 թվականից, երբ դարձել է երկրի նախագահ: «Մտածելը վնասակար չէ, սակայն, ամեն դեպքում, վերջնական արդյունքում ընտրությունը ժողովրդի ձեռքում է: Տարբերություն չկա՝ ես համակրում եմ ինչ-որ մեկին, թե ոչ. առաջադրված թեկնածուներից վերջնական ընտրությունը կատարելու են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները»,- նշել է Պուտինը:
