Ահազանգ. Ազատ Արշակյանին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց
Սիրելիներ, քիչ առաջ կտրուկ վատացել է մեր անկախության, մեր պետականության համար խորհրդային բանտերում 12 տարի բանտարկված քաղաքական գործիչ ԱԶԱՏ ԱՐՇԱԿՅԱՆԻ ինքնազգացողությունը, ով արդեն 2 անգամ սրտի լուրջ վիրահատություն է տարել։ Այս պահին Նորքի սրտաբանական հիվանդանոցում է ու մեր աջակցության կարիքն ունի։ Խնդրում եմ արձագանքեք․ մեր սիրելի ԱԶԱՏ ԱՐՇԱԿՅԱՆԸ մեր օգնության կարիքն ունի։ Ահազանգում է Անահիտ Բախշյանը
