«Անհարկի փող են հավաքում. իշխանությունն իրեն պահում է թմրամոլի նման». Ոսկան Սարգսյան
Մանկապարտեզում, դպրոցում անհարկի փող են հավաքում, ծնողները թեպետ դժգոհում, սակայն մուծում են: Խանութում, պետական հիմնարկում մարդու իրավունքները կոպտորեն ոտնահարում են, սակայն նա չի բողոքում: Բոլորը, կախած համակարգչի նման սառած՝ սպասում են փրկչի գալստյանը, որ Դանկոյի նման ժողովրդի համար բացավառելու է փրկության լուսեղեն ճանապարհ: Հայաստանը դեպի փակուղի տանող ներկայիս իշխանությունը ընտրվել է կեղծիքով և ընտրակաշառքով, սակայն՝ ընտրողների ձայներով: Իշխանությունն իրեն պահում է թմրամոլի նման՝ շվայտ և անպատասխանատու, իսկ ժողովուրդը դարձել է դավին անհաղորդ, ցավին՝ սովոր: Այսպես պետություններ են կործանվել: Գրել է լրագրող Ոսկան Սարգսյանը
