Հաջորդ հանրահավաքը՝ Արթուր Սարգսյանի մահվան տարելիցին
Երեւանի Ազատության հրապարակում ավարտվել է «Հանուն Հայաստան պետության» ճակատի հանրահավաքը՝ ի պաշտպանություն քաղաքական բանտարկյալների։ Հանրահավաքում ելույթ են ունեցել Կարապետ Ռուբինյանը, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, դերասանուհի Թամար Հովհաննիսյանը եւ այլք։ Վոլոդյա Ավետիսյանը հայտարարեց, որ հաջորդ հանրահավաքն իրականացնելու է մարտի 16-ին: Նշենք, որ մարտի 16-ին լրանում է Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի մահվան տարելիցը: «Հանուն Հայաստան պետության» ճակատի ներկայացուցիչները հայտարարեցին, որ այդ օրը՝ ժամը 16:00-ին, տեղի է ունենալու հաջորդ հանրահավաք-երթը:
