Բարձրագույն մեդալներ՝ Քադիրովի մորն ու կնոջը
Չեչնիայի խորհրդարանը Այմանի և Մեդնի Քադիրովաներին պարգևատրել է հանրապետության օրենսդիր մարմնի ամենաբարձր պարգևներով՝ «Դայմեհքան Սիյ» («Հայրենիքի համար») մեդալներով: Այս մասին գրում է РИА «Новости» լրատվական գործակալությունը: Չեչնիայի ղեկավարի մայրը և կինը գլխավորում են Ահմաթ-Հաջի Քադիրովի անվան տարածաշրջանային հասարակական ֆոնդը: Այս մեդալը հանձնում են տնտեսության, գիտության, մշակույթի և արվեստի զարգացման ոլորտում ձեռքբերումների համար:
