Պուտինը երբեք չի կարդացել Թրամփի Twitter-ը
Արդեն տեղեկացրել ենք,որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հարցազրույց է տվել NBC հեռուստաալիքին:Նա հայտարարել է, որ երբեք չի կարդացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter-ը: Պուտինը նաև հավելել է, որ գրանցված չէ այդ սոցցանցում, քանի որ ինքն ունի «իր տեսակետներն ու որոշումներն իրագործելու այլ ուղիներ»: «Դոնալդն ավելի ժամանակակից մարդ է»,- ընդգծել է ՌԴ առաջնորդը:
