Մակրոնը Թրամփին զգուշացրել է
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցում հայտնել է,որ ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերը ԵՄ երկրներից ներմուծված մետաղի համար կարող է հրահրել առևտրային պատերազմ, որում կպարտվեն բոլորը: Մակրոնն արտահայտել է «լուրջ անհանգստություն»՝ կապված մաքսատուրքերի հետ: Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ «այդպիսի միջոցներն ուղղված են դաշնակից երկրների դեմ, որոնք հետևում են միջազգային առևտրի օրենքներին, և չեն կարող արդյունավետ լինել անբարեխիղճ պրակտիկայի դեմ պայքարում», այլ «միայն կհրահրեն առևտրային պատերազմ, որում բոլորը կպարտվեն»:
