Նա կրում է անհեթեթ գուլպաներ և արտասվել է կնոջն առաջին անգամ հանդիպելուց.ինչպիսին է Կանադայի վարչապետը/տեսաշար,տեսանյութ/

Բրիտանական The Daily Mail պարբերականն ուշագրավ անդրադարձ է կատարել Կանադայի վարչապետին՝ լիբերալ քաղաքականության «աստղ» Ջասթին Տրյուդոյին, որը հայտնի է տարբեր հարցերի շուրջ իր յուրահատուկ մոտեցումներով: Աղբյուրը նկատում է, որ Տրյուդոն նորից հայտնվել է համընդհանուր ուշադրության կենտրոնում, երբ նախորդ ամիս ընտանիքի՝ կնոջ ու երեք երեխաների հետ այցելել է Հնդկաստան: Այնտեղ վարչապետն իրեն շատ անկաշկանդ է պահել ու ամեն ինչ արել է հնդիկների համակրանքին արժանանալու համար: Վարչապետը կնոջ ու երեխաների հետ հաճույքով կրել է ավանդական հնդկական տարազներ, ոգևորված պարել է բոլիվուդյան աստղերի պես ու լուսանկարվել մարդկանց հետ:   From the moment he arrived in Delhi, Trudeau and his equally photogenic wife and children brought embarrassment on themselves as they rubbed shoulders with a Sikh extremist, posed in ‘traditional’ Indian robes and begged for selfies with film stars   ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ճիշտ հակապատկերը համարվող Տրյուդոն առիթը բաց չի թողնում իր՝ հմայիչ ու արտասովոր քաղաքական գործիչ լինելու փաստն ընդգծելու համար:

Նա վարչապետ է դարձել 44 տարեկանում՝ 2015թ., ու անմիջապես արժանացել մարդկանց համակրանքին:   Похожее изображение Նա լրջորեն մտահոգվում է բնապահպանական խնդիրների, մոլորակը փրկելու հարցի շուրջ, մեծ ոգևորությամբ Կանադայում ընդունում է ներգաղթյալներին, ակտիվորեն աջակցում է ֆեմինիստական շարժմանը, օրինականացրել է մարիխուանայի օգտագործումը, ձևավորել է գենդերային հավասար կաբինետ, հարմար առիթի դեպքում ի ցույց է դնում յոգայի ասպարեզում ունեցած հմտությունները:   Картинки по запросу justin trudeau with refugees   Ամերիկյան Vogue-ը նրան ներառել է Ներկայում ապրող 10 ամենասեքուալ տղամարդկանց ցանկում՝ նկատելով, որ Տրյուդոն «երազանքների քաղաքական գործիչ է»:   Похожее изображение   Հետաքրքրական է, որ Տրյուդոն կողմ է երկրի ազգային օրհներգը գենդերապես չեզոք դարձնելուն ու տեքստից «որդիներ» բառը հեռացնելուն: Նա նաև նշել է, որ այնպես կդաստիարակի երկու որդիներին, որ նրանք պայքարեն սեքսիզմի դեմ ու աջակցեն ֆեմինիզմին:   Картинки по запросу justin trudeau with refugees   Աղբյուրը նկատում է, որ Տրյուդոյի մասին խոսելիս անհնար է չհիշատակել նրա գուլպաները, որոնք միշտ այնքան վառ են ու հետաքրքիր պատկերներով: Картинки по запросу justin trudeau socks Վարչապետը տարօրինակ գուլպաներն առանց կաշկանդվելու կրում է ամենատարբեր միջոցառումներին՝ գրավելով բոլորի ուշադրությունը:   Картинки по запросу justin trudeau socks   Բադիկներ, եղջերուներ, արաբերենով գրություններ, մուլտհերոսներ և շատ այլ պատկերներ կարելի է տեսնել Կանադայի ղեկավարի գուլպաներին:   Картинки по запросу justin trudeau socks   Տրյուդոն շատ է սիրում ողջագուրվել, և կապ չունի՝ ով է իր դիմաց՝ որևէ հզոր պետության ղեկավար, թե պարզապես սիրիացի փախստական:   Картинки по запросу justin trudeau hugs Картинки по запросу justin trudeau hugs Картинки по запросу justin trudeau hugs   Կանադայի վարչապետը, որին շատ կանայք ընկալում են որպես «մաչո», հիացնում է հմայիչ արտաքինով ու աթլետիկ կազմվածքով:   Картинки по запросу justin trudeau body   Նա զբաղվում է  բռնցքամարտով, յոգայով: Ի դեպ, մի քանի տարի առաջ համացանցում լայն տարածում էր գտել Տրյուդոյի մասնակցությամբ լուսանկարը, որում նա պատկերված է յոգայում հայտնի «սիրամարգի դիրքով»:   Картинки по запросу justin trudeau body Картинки по запросу justin trudeau body   Հետաքրքրական է, որ նախքան վարչապետ դառնալը՝ 2011թ., Տրյուդոն, մերկապար պարելով, ավելի քան 1.000 ֆունտ ստերլինգ է հավաքել լյարդի հիվանդության հետազոտության համար:   Картинки по запросу justin trudeau striptease   Տրյուդոն հայտնի է որպես օրինակելի ամուսին ու ընտանիքի հայր: Նրա կինը մի առիթով պատմել է՝ ինչպես է Տրյուդոն իրենց առաջին հանդիպման ժամանակ հուզվել ու արտասվել:   Картинки по запросу justin trudeau wife   «Ես 31 տարեկան եմ ու քեզ սպասում էի 31 տարի»՝ ասաց նա, որից հետո մենք երկուսս էլ սկսեցինք երեխայի պես լաց լինել»,-վերհիշել է կինը:   Картинки по запросу justin trudeau wife Картинки по запросу justin trudeau wife Ի դեպ, դա միակ դեպքը չէ, երբ Տրյուդոն հրապարակայնորեն արտասվել է: Վերջերս նա չէր կարողացել զսպել արցունքները, երբ ստացվեց հայտնի ռոք երաժիշտ Գորդ Դաունիի մահվան լուրը:   Картинки по запросу justin trudeau cry   Սակայն, միևնույն ժամանակ, Տրյուդոն, աշխարհին երևալով որպես գերառաջադեմ և հումանիստ, իրականում ընդունում է որոշումներ, որոնք շատ հաճախ հակասում են իր քարոզած սկզբունքներին, գաղափարներին: Ուստի՝ շատերը կոչ են անում չֆիքսվել Տրյուդոյի ստեղծած հմայիչ կերպարի վրա ու տեսնել, թե նա իրականում ինչ քայլեր է անում:   Картинки по запросу justin trudeau tert.am

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Անբարո համակարգ է․ համատարած գաղտնալսումներ, գաղտնի նկարահանումներ․ Գալստյանը՝ Գլխավոր դատախազին (video) Թեհրանում առևտրային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 11 մարդ Տավրոս Սափեյանը ընտրողների՞ն է կաշառել․ հանցագործության մասին հաղորդմանն ընթացք է տրվել. «Փաստինֆո» Հրանտ Բագրատյանը գիտի՝ ինչ կարող են անել Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը (video) Ինձ համար պատիվ էր ներկայացնել Կանադան Երևանում. Մարկ Քարնի Թրամփը խոստացել է բացել Հորմուզի նեղուցը բոլորի համար Այս գագաթաժողովը Նիկոլը դարձրեց հակառուսական գագաթաժողով․ Հրանտ Բագրատյան (video) Բա մի օր վեր կացեք, ասեք՝ Ալի՛և, գլուխդ պա՛տով ես տալիս․ Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ին (video) 19-ամյա տղային կալանքի են տանելու. Hraparak.am Սրբազան պայքարի գործով անցնող Կոնստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է. Գեղամ Մանուկյան Չեմ կարա չգոռամ. ձեզ խաբել են, խաբել. Գեղամ Մանուկյան (video) Չինաստանը շեշտել է Իրանի և ԱՄՆ-ի միջև համապարփակ հրադադար հաստատելու անհրաժեշտությունը «Տագնապալի լուրեր». ԱՄՆ-ում խուճապի են մատնվել Իրանի վերաբերյալ Դոնալդ Թրամփի որոշումից հետո ՔՊ-ն փորձում է 44-օրյայի մեղքը գցել բանակի վրա, սա ի՞նչ խայտառակություն է․ Սեյրան Օհանյան (video) Թուրքիան և Կոսովոն ռազմական համագործակցության համաձայնագիր են կնքել Իրանի արտգործնախարարությունը քննարկում է ԱՄՆ-ի 14 կետից բաղկացած խաղաղության առաջարկը․ Բաղայի Անձամբ դուք ի՞նչ քայլեր եք ձեռնակել Վեդիի սարսափելի դեպքերով․ Վարդանյանը՝ գլխավոր դատախազին (video) Քրիստինե Վարդանյանի դիպուկ պատասխանն Ալեն Սիմոնյանին (video) Վրաստանում լրտեսության մեղադրանքով բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել ԵՄ-ից միլիոնավոր եվրոներ ստացող մարդիկ աղաղակում են ՌԴ-ից 70 միլիոն ռուբլու ներկրման մասին․ Բադալյան Հայ դատը խորը մտահոգություն է հայտնում գագաթնաժողովի քննարկումներից Արցախի բացակայության վերաբերյալ Արզնու խճուղու կամրջի հարևանությամբ կայանված «Nissan»-ում հայտնաբերվել է տղամարդու մարմին Առերեսման ժամանակ անչափահաս աղջիկը հաստատել է՝ 2 տղամարդու կողմից ենթարկվել է սեռական բռնության ՀՀ արժանապատիվ քաղաքացի Կոստանտին Տեր-Մովսիսյանի մահն արդյո՞ք ռեժիմի խղճին չէ․ Ռուբեն Մելիքյան Կոչ ենք անում Եվրահանձնաժողովին պատժել Ադրբեջանին իր հանցանքների համար և դիմել կոնկրետ քայլերի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am