Պուտինը Թրամփի՝ իր հանդեպ ունեցած վերաբերմունքի մասին (տեսանյութ)
Դոնալդ Թրամփը փորձառու մարդ է , որը հարգանքով է վերաբերվում իր գործընկերներին. NBC News հեռուստաալիքին տված հարցազրույցում իր նման կարծիք է հայտնել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը իր ամերիկացի գործընկերոջ մասին : Լրագրողը հարցրել է, թե ինչու է, ըստ իրեն, Թրամփը հարգանքով վերաբերվում իրեն: «Ես չեմ կարծում, որ նա անձամբ իմ հանդեպ հատուկ հարգալից վերաբերմունք ունի: Ես կարծում եմ, որ նա փորձառու մարդ է, մեծ փորձ ունեցող գործարար և հասկանում է, որ եթե կարիք կա որևէ մեկի հետ գործակցային հարաբերություններ հաստատելու, ապա պետք է հարգանքով վերաբերվել ներկա կամ պոտենցիալ գործընկերոջը, այլապես ոչինչ չի ստացվի», - ասել է Պուտինը:
