Պուտինը խոսել է արջի հետ լուսանկարի մասին /լուսանկար/
«Վայելում եմ հանգիստս։ Շատ լուսանկարներ ունեմ աշխատանքային մթնոլորտում, բայց դրանք ոչ ոքի չեն հետաքրքրում»,- Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես է վերաբերվում այն լուսանկարներին, որոնցում նա առանց շապիկի է։
«Տեսել եմ նաև դրանց մոնտաժված տարբերակները, որոնցում ավելացել է արջը։ Տեսել եմ լուսանկարներ, որոնցում ես «հեծնում եմ» արջին, բայց ես նման բան չեմ երբեք արել։ Իսկ նման լուսանկարներ կան», — ասել է Պուտինը։

